գլխավոր Իրադարձային Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԱԳ նախարարների խորհրդի նախագահի...

Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԱԳ նախարարների խորհրդի նախագահի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրույցի մանրամասները դեռ հրապարակված չէ։