գլխավոր Միջազգային Պորտուգալիան կբացի սահմանները եվրոպական երկրների մեծ մասի համար

Պորտուգալիան կբացի սահմանները եվրոպական երկրների մեծ մասի համար

Պորտուգալիան մայիսի 17-ից բացելու է սահմանները եվրոպական երկրների մեծ մասի զբոսաշրջիկների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է պետական հեռուստառադիոընկերությունը:

Նշվել է, որ սահմանները բացվելու են ԵՄ երկրների, Շենգեն գոտու մեջ մտնող պետությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համար:

Սահմանափակումները կշարունակեն գործել Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Հնդկաստանի, Կիպրոսի, Խորվաթիայի, Լիտվայի, Նիդերլանդների ու Շվեդիայի համար: