գլխավոր Իրադարձային Ջրափրկարարները դուրս են բերել մոտորանավակը Սևանա լճից

Ջրափրկարարները դուրս են բերել մոտորանավակը Սևանա լճից

Մայիսի 15-ին, ժամը 16։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում մոտորանավակը խափանվել է. ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Սևանի թերակղզուց մոտ 5 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածից ափ են դուրս բերել «Bayliner» մակնիշի մոտորանավակը (4 ուղևոր):