գլխավոր Իրադարձային ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարելու համար մոտ 2 ժամ է պահաջվել

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարելու համար մոտ 2 ժամ է պահաջվել

ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին, ժամը 14։01-ին Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։01-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: