գլխավոր Միջազգային Իռլանդիայի առողջապահական ծառայության համակարգը կոտրած հաքերները գումար չեն ստանա

Իռլանդիայի առողջապահական ծառայության համակարգը կոտրած հաքերները գումար չեն ստանա

Հաքերները, որոնք կիբերհարձակում են գործել Իռլանսիայի Առողջապահության ազգային ծառայության (HSE) վրա, չեն ստանա գումարը, որը պահանջել էին որպես հատուցում համակարգչային համակարգերը վերականգնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պահանջվել է հատուցում, որը, գործող պետական քաղաքականության համաձայն, չի վճարվի»,-նշված է ծառայության հայտարարության մեջ:

Ուրբաթ թվիթերյան էջում HSE-ն հայտնել էր, որ ենթարկվել է ծավալուն կիբերհարձակման վիրուսի կիրառմամբ, որն արգելափակում է համակարգիչների հասանելիությունը: Առողջապահական ծառայության IT-համակարգերը ժամանակավորապես անջատվել էին հաքերների գործողություններից պաշտպանվելու եւ հասցված վնասը գնահատելու նպատակով:

Վերջին տվյալներով՝ երկրում արտակարգ բժշկական ծառայությունները եւ հիվանդանոցների մեծամասնությունը գործում են սովորական ռեժիմով, սակայն բազմաթիվ կլինիկաներում չեղարկվել են ոչ շտապ գրանցումները, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների համար, որոնք ունեն ճառագայթային թերապիայի կարիք:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրն իրակակացվում է՝ ըստ պլանի, սակայն ներկայում հնարավոր չէ գրանցվել HSE համակարգի միջոցով անալիզներ հանձնելու համար: