գլխավոր Միջազգային Շվեյցարիայում ձնահոսքի հետեւանքով երկու դահուկորդ է զոհվել

Շվեյցարիայում ձնահոսքի հետեւանքով երկու դահուկորդ է զոհվել

Ձնահոսքը ծածկել է երեք դահուկորդներին Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնում. նրանցից երկուսը զոհվել է, հայտնել են ոստիկանությունից, հաղորդում է  ՌԻԱ Նովոստի-ն:

«Երեք մարդուց կազմված դահուկորդների խումբը հայտնվել է ձնահոսքի տակ ուրբաթ առավոտյան Փիզ Ռուսեյն շրջանում: Լեռնագնացների վրա է ընկել ձյան սալիկը, որը խլել է երկու մարդու կյանք: Ձյան զանգվածները նրանց քարշ են տվել 1000 մետր երկարությամբ կտրուկ եւ քարքարոտ տեղանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, երկու տղամարդ տեղում զոհվել է լուրջ վնասվածքների հետեւանքով, երրորդը չի տուժել: Փրկարարական գործողության ընթացքում ներգրավվել են ուղղաթիռներ եւ հատուկ վարժեցված շներ: Ձնահոսքի պատճառները կպարզի դատախազությունն ու Գրաուբյունդենի ոստիկանությունը: