գլխավոր Իրադարձային «Ժողովրդի մոտ մարտական վիճակ է, դուխներս տեղն է». Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար

«Ժողովրդի մոտ մարտական վիճակ է, դուխներս տեղն է». Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար

Ներքին Խնձորեսկում ամեն ինչ նորմալ է: Մենք զբաղված ենք մեր գործերով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը: 

«Ժողովրդի մոտ մարտական վիճակ է, դուխներս տեղն է: Վերիշենից տեղեկություններ չունեմ, զբաղված եմ նոր ջրագծի աշխատանքներով»,-նշեց մեր զրուցակիցը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ երեկ ընդհատված բանակցությունների շարունակությունը տեղի կունենա այսօր ժամը 15:00-ին: 

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել: