գլխավոր Միջազգային Փարիզում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել պաղեստինամետ ցույցի մասնակիցներին ցրելու համար

Փարիզում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել պաղեստինամետ ցույցի մասնակիցներին ցրելու համար

Փարիզի ոստիկանությունը շաբաթ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել երկրի ՆԳՆ-ի արգելած պաղեստինամետ ցույցի մասնակիցներին ցրելու համար:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը դեպքի վայրից, ֆրանսիական մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ցույցեր են անցկացվել՝ հաջակցություն Պաղեստինի: Ակցիաներին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել: Նրանցից մի քանիսը պաղեստինյան դրոշներ են ունեցել, ինչպես նաև պաղեստինցիներին համերաշխություն հայտնող պաստառներ են պատրաստել:

Ոստիկանները ցույցի վայր էին ժամանել, նախքան ցուցարարների հավաքվելը: Քաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևում է ժանդարմերիայի և ոստիկանության մոտ 4200 աշխատակից:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հրահանգել էր արգելել Փարիզում ցույցերի անցկացումը՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող լարվածության հետ: