գլխավոր Իրադարձային Իրանա-ադրբեջանական սահմանին երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Իրանա-ադրբեջանական սահմանին երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է իրանա-ադրբեջանական ​​սահմանը:

Խախտողները չեն եթարկվել «Կանգնիր» հրամանին և կրակ  են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:

Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:

Զինծառայողներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: