գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցկացնում են ուսումնավարժանքային թռիչքներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցկացնում են ուսումնավարժանքային թռիչքներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցկացնում են ուսումնավարժանքային թռիչքներ՝ կիրառելով թուրքական արտադրության Bayraktar անօդաչու սարքեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Աղբյուրի համաձայն՝ բացի Bayraktar-ից, զորավարժություններում ներգրավված են նաեւ մարտական ինքնաթիռներ եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի տարատեսակ թռչող սարքեր: «Ավիացիոն համակարգերի թռիչքները կատարվում են որոշակի երթուղիներով: Զորարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով, ռազմական օդաչուներն ու ԱԹՍ-ների օպերատորները կատարում են խնդիրները գիշերային եւ ցերեկային ժամերին: Զորավարժությունների ընթացքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պայմանական հակառակորդի երկրային թիրախների կոորդինատները պարզելով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր մայիսի 12-ին՝ Հայաստանի տարածք ներխուժելու օրը, 15 հազար զինվորականի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին: Հայաստանի իշխանությունները գնահատել են Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանների մոտ զորավարժությունների անցկացումը՝ որպես ծավալուն ռազմական գործողություն հրահրելու փորձ: