գլխավոր Միջազգային Electron ամերիկյան ավիահրթիռի արձակումն անհաջող ավարտ է ունեցել

Electron ամերիկյան ավիահրթիռի արձակումն անհաջող ավարտ է ունեցել

Շաբաթ Electron հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս բերել BlackSky ամերիկյան ընկերության՝ Երկրի հեռավար զոնդավորման երկու արբանյակ, գրում է Ինտերֆաքսը:

Աղբյուրի համաձայն՝ անսպասելի իրավիճակը տեղի է ունեցել երկրորդ աստիճանի շարժիչները գործարկելուց հետո, հայտնել է Rocket Lab ընկերության կրիչի հեղինակը: «Այսօր տեղի ունեցած արձակման ընթացքում ծագել է խնդիր, որի հետեւանքով այսօրվա առաքելությունը ձախողվել է: Խնդիրն առաջացել է երկրորդ աստիճանի արձակումից անմիջապես հետո»,-նշել են ընկերությունում:

Շուրջ 60 կգ կշռող մինի-արբանյակները պետք է մտնեն ուղեծրային խմբավորման կազմում, որոնք թույլ են տալիս ստանալ օպտիկական պատկերներ 420 կմ բարձրությունից 90 սմ կարգավորմամբ: