գլխավոր Facebook Վտանգված է Հայաստանի արտաքին անվտանգությունն ու սահմանների անխախտելությունը․ Ղազինյան

Վտանգված է Հայաստանի արտաքին անվտանգությունն ու սահմանների անխախտելությունը․ Ղազինյան

Իրավիճակը սրվում է Հայաստանի պետական սահմանին, Հայաստանը ենթարկվում է հարձակման` ագրեսոր Ադրբեջանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը․

«Վտանգված է Հայաստանի արտաքին անվտանգությունն ու սահմանների անխախտելությունը։
Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին։

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի երեք որոշում.

1. Զբաղեցրած պաշտոնից ազատի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին;

2. Այդ պաշտոնում նշանակի Ռոբերտ Քոչարյանին;

3. Հրաժարվի վարչապետի ժամանակոր պաշտոնակատարից` վարչապետի պարտականությունները փոխանցելով Ռոբերտ Քոչարյանին։
Ժողովրդավարություն խաղալու ժամական ավարտվում է, գալիս է ՈւԺԻ ԻՐԱՎՈւՆՔԻ ժամանակը . . .»։