գլխավոր Քաղաքականություն Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են կուսակցության գործողությունները՝ նախընտրական շրջանում ու քննարկվեցին երկրի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է կուսակցության՝ իշխանություններին ուղղված պահանջագիրը, որի կետերը ներառում էին նոր ձևաչափի բանակցություններ դաշնակից Ռուսաստանի հետ, Ադրբեջանում գերեվարված հայրենակիցների հրատապ վերադարձ, հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացում և այլն։

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու են սեփական ցուցակով՝ առանց որևէ դաշինքի։

Կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանին առաջարկել է գլխավորել ցուցակը։

Համաժողովից հետո կուսակցության անդամներն ու համակիրները շարժվել են դեպի Կառավարության շենք՝ պահանջագիրն իշխանություններին ներկայացնելու։