գլխավոր Իրադարձային ՌԴ-ի Տյումեն մարզում անտառ է այրվում. տեղում աշխատում է ավելի քան 140...

ՌԴ-ի Տյումեն մարզում անտառ է այրվում. տեղում աշխատում է ավելի քան 140 մարդ և շուրջ 40 սարքավորում, այդ թվում՝ ուղղաթիռներ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Տյումենի մարզի Անդրեևսկոե լճի մոտակայքում անտառ է այրվում, կրակն արագորեն տարածվում է, սակայն բնակավայրերին սպառնացող վտանգ դեռևս չկա:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ հրդեհի մասին հաղորդվել է տեղական ժամանակով 10:06-ին:

«Այս պահին ճշտվում է հրդեհն ընդգրկող տարածքը: Կրակը մարելը բարդանում է տաք, սակայն չոր եղանակային պայմանների և քամու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղում աշխատում է ավելի քան 150 մարդ և շուրջ 40 սարքավորում, այդ թվում՝ «Մի-8» և «Մի-26» ուղղաթիռներ:

Что горит в Тюменской области, май 2021 года | 72.ru - новости Тюмени