գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնական թռիչքներ են իրականացնում

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնական թռիչքներ են իրականացնում

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնական թռիչքներ են իրականացնում, որոնցում ներգրավված են թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Նշվում է, որ ուսումնական թռիչքներն իրականացվում են ուսումնական պլանին համապատասխան: Ուսումնավարժությանը, բացի Bayraktrar-ից, ներգրավված են նաև մարտական ​​ինքնաթիռներ և տարբեր տեսակի ՌՕՈՒ (ռազմաօդային ուժեր) այլ անօդաչու թռչող սարքեր:

«Օդանավերի թռիչքներն իրականացվում են որոշակի երթուղիներով: Մարտական ​​հմտությունները բարելավելու նպատակով անցկացված դասընթացի շրջանակներում ռազմական օդաչուներն ու անօդաչու թռչող սարքերը առաքելություններ են կատարում գիշերը և ցերեկը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուսումնական վարժանքների ընթացքում օդային հետախուզությունն իրականացվում է երևակայական թշնամու ցամաքային թիրախների կոորդինատների որոշմամբ: