գլխավոր Իրադարձային Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել

Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել

Երեկմայիսի 14–ին Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը անդրադառնալով Տեղ գյուղի մոտ կատարված դեպքերին։

Երեկ մի խումբ անձինք փակել էին Սյունիքից Արցախ տանող ճանապարհը` պահանջելով, որպեսզի իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:

«Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: Ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) հատկանիշներով։

Նշվում է նաև, որ հարուցված քրգործով ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: