գլխավոր Աշխարհ Չեռնոգորիան պատրաստ է իր դռները բացել արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ

Չեռնոգորիան պատրաստ է իր դռները բացել արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ

 Չեռնոգորիան առաջիկայում պատրաստվում է զբոսաշրջիկների ընդունել աշխարհի բոլոր երկրներից:

Ինչպես հաղորդում  է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը:

Երկրի իշխանությունները մարտի վեջին հայտնել էին, որ Sputnik V-ով պատվաստված ռուսները կարող են այցելել Չեռնոգորիա՝ ներկայացնելով պատվաստման սերտիֆիկատը:

Մուտքը երկիր թույլատրված էր նաև մի քանի այլ երկրի զբոսաշրջիկների:

«Հաջորդ շաբաթ Չեռնոգորիան զբոսաշրջիկների համար կբացի բոլոր սահմանները «Բարի գալուստ Չեռնոգորիայի ծովափ» խոսքերով»,-նշել էր Կրիվոկապիչը: