գլխավոր Շոուբիզնես Նորաոճ երեխա․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ավագ որդու լուսանկարները (լուսանկարներ)

Նորաոճ երեխա․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ավագ որդու լուսանկարները (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ավագ որդու նոր լուսանկարները, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ Քարդաշյանն իր զավակների համար հագուստի ընտրության բազմազանություն է ապահովել։

Նախօրեին Քիմ Քարդաշյանը հրապարակել է ավագ որդու՝ Սեյնթի լուսանկարները, որտեղ նա կրում է հոր ապրանքանիշի 240  դոլար արժողությամբ հողաթափեր։ Լուսանկարներին կից Քարդաշյանը գրել է․ «Նորաոճ երեխա»։

Լուսանկարներում Սեյթ Ուեսթը կրում է Yeezy ապրանքանիշի հողաթափեր, որոնք արժեն 240 դոլար և 500 դոլար արժեղությամբ բաճկոն՝ Kapital ապրանքանիշից: