գլխավոր Քաղաքականություն Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջին համարը կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այդ մասին տեղեկացանք այսօր «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միջև կնքվող հուշագրի ժամանակ։

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվածխ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։