գլխավոր Իրադարձային Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել. փաստաբան

Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել. փաստաբան

Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակավել է Արթուր Այվազյանը (Մոնախը), որը այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:

«Հացադուլ անելով՝ նա պահանջում է իրեն ազատ արձակել, քանի որ ձերբակալումը եղել է ապօրինի կերպով»,- ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ձերբակալման որոշումը նրանց կողմից բողոքարկվել է: