գլխավոր COVID-19 Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1576 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1576 մարդ

 Վրաստանում մայիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1576 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 329 հազար 407 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 584 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 307 հազար 918 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 4426: