գլխավոր Միջազգային Լուկաշենկոն տարեսկզբից ի վեր 3-րդ անգամ մայիսի վերջին կհանդիպի Պուտինի հետ․ ԶԼՄ-ներ

Լուկաշենկոն տարեսկզբից ի վեր 3-րդ անգամ մայիսի վերջին կհանդիպի Պուտինի հետ․ ԶԼՄ-ներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին կայցելի Ռուսաստան և կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Մոսկվայում և Մինսկում «Կոմերսանտ» թերթի աղբյուրները:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները հանդիպումների հաճախականությունը կապում են այն բանի հետ, որ Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են «մինչև աշուն ավարտել ինտեգրման բոլոր «ճանապարհային քարտեզների» աշխատանքները»։

Նշենք, որ մայիսի 9-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի մոտալուտ հանդիպման մասին հայտնել էր նաև Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել երկու երկրների առջև ծառացած խնդիրները»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Հանդիպման հստակ օրը և վայրը դեռևս չի նշվում, սակայն հաղորդում է՝ այս տարվա ընթացքում երկու երկրների նախագահների 3-րդ հանդիպումը կարող է կայանալ մայիսի վերջին։