գլխավոր Իրադարձային Գազայի հատվածից գիշերն ավելի քան 200 հրթիռ է արձակվել. Իսրայելի բանակ

Գազայի հատվածից գիշերն ավելի քան 200 հրթիռ է արձակվել. Իսրայելի բանակ

Մայիսի 14–ի լույս 15-ի գիշերը Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ Ավելի քան 200 հրթիռ է արձակվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկութունը հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։