գլխավոր Հասարակություն Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել

Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են վերահսկողություն իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի ու ավտոտրանսպորտի երթևեկության, Լաչինի միջանցքով պարենի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն իրականացվել», – նշված է հաղորդագրության մեջ:
Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով վարժանքներ է անցկացնում խախտումների, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման կանխարգելման ուղղությամբ: