գլխավոր Աշխարհ Չինական «Տյանվեն-1» մարսագնացը պատմական վայրէջք է կատարել Մարսի վրա

Չինական «Տյանվեն-1» մարսագնացը պատմական վայրէջք է կատարել Մարսի վրա

Չինական «Տյանվեն-1» տիեզերական սարքավորումն այսօր հաջող վայրէջք է կատարել Մարսի մակերևույթի վրա, Չինաստանի ազգային տիեզերական վարչությանը հղումով գրում է Reuters-ը։

«Վայրէջքը չափազանց բարդ էր ցամաքային վերահսկողության բացակայության պատճառով, մարսագնացն այն ինքնուրույն էր իրականացնում»,- պարզաբանել է ազգային տիեզերական կառավարման ծրագրերի աշխատակից Գեն Յանը:

Հայտնի է, որ մարսագնացը հագեցած է տեղագրական նկարահանման համար նախատեսված բազմատեսողական տեսախցիկներով, Մարսի երկրաբանական կառուցվածքի մինչև 10 մետր խորությամբ հետազոտության համար ռադիոլոկացիոն կայանով, ինչպես նաև հողի քիմիական կազմի վերլուծության համար նախատեսված սարքով:

Մարսագնացն արձակվել է 2020 թվականին հունիսի 23-ին՝ Հայնան կղզում գտնվող տիեզերակայանից:

«Տյանվեն 1»-ը Կարմիր մոլորակից ստացված տվյալները Երկիր կուղարկի այս տարի: Ըստ առաքելության ծրագրի՝ տիեզերասարքը վայրէջքից հետո պետք է տեղաշարժվի Մարսի մակերեսով՝ ուսումնասիրելով մոլորակի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական հատկությունները, ինչպես նաև մագնիսական դաշտի առնձանահատկությունները: