գլխավոր Իրադարձային Սյունիքում Արթուր Այվազյանի նախաձեռնությամբ ճանապարհ էր փակվել, որտեղից մեկ անձի բերման են...

Սյունիքում Արթուր Այվազյանի նախաձեռնությամբ ճանապարհ էր փակվել, որտեղից մեկ անձի բերման են ենթարկել ու ձերբակալել

Երեկ Սյունիքի մարզից մեկ անձ է ձերբակալվել խուլիգանության փաստով հարուցված  քրեական գործի շրջանակներում: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:

Հիշեցնենք` ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ երեկ Սյունիքի մարզում հանրության լայն շրջանակներին հայտնի Արթուր Այվազյանը (Մոնախ) և հայ կամավորականները փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով ներկա իշխանություններից վերադարձնել իրենց զենքերը` սահմանների պաշտպանության նպատակով, որից հետո մի քանի անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել է մեկ անձ: