գլխավոր COVID-19 282 նոր դեպք` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

282 նոր դեպք` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282–ով և դարձել 220729: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 մարդ (-370), կատարվել է 1033513 թեստավորում (+3178), առողջացել են վարակվածներից 208100-ը (+636): Գրանցվել է մահվան 4314 դեպք (+13)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով և դարձել 1058։