գլխավոր Իրադարձային Nissan-ը Կիևյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել...

Nissan-ը Կիևյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել մայթին․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Մելիքսեթյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Կիևյան 7 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։