գլխավոր Քաղաքականություն Իշխանական ցուցակում գործարարներ են լինելու. հայտնի են 5–րդ և 10–րդ համարների անունները

Իշխանական ցուցակում գործարարներ են լինելու. հայտնի են 5–րդ և 10–րդ համարների անունները

Իշխանական ցուցակում յուրաքանչյուր հինգերորդը լինելու է նոր մարդ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ուշագրավ է, որ ժամանակին բիզնեսի եւ օլիգարխիայի՝ իշխանությանը սերտաճելու դեմ կատաղի պայքարող Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տեղեկություններով` ցուցակի 5-րդ համարը կլինի 2018-ի իշխանափոխությունից ամենից շատ շահած բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, իսկ 10-րդ համարը՝ Գուրգեն Արսենյանը։

Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում․ Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչեւ վերջին օրը՝ մայիսի 25-26-ը:

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։