գլխավոր Միջազգային Աֆղանստանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո լայնածավալ քաղաքացիական...

Աֆղանստանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո լայնածավալ քաղաքացիական պատերազմի հավանականության մասին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո լայնածավալ քաղաքացիական պատերազմի հավանականության մասին, գրում է regnum.ru-ն։

«Քաղաքացիական պատերազմի հավանականություն կա»,- ասել է նա՝ նշելով, որ «իրադարձությունների նման զարգացում թույլ տալ չի կարելի տալ»։

Նրա խոսքով՝ 2014 թվականից հետո, երբ երկրում ՆԱՏՕ-ի մարտական առաքելությունը ձևափոխվեց ուսումնական առաքելության, շատերը հուսահատվեցին՝ դրանում տեսնելով «երկրի մայրամուտը»։

«Բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց»,- հայտարարել Է Աֆղանստանի նախագահը:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցների հետ համակարգմամբ մինչև մայիսի 1-ը կսկսի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը: 2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ: