գլխավոր Քաղաքականություն «Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ

«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով:

Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա:

Միեւնույն ժամանակ նրանք առաջարկում են ընդունել, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: Անկախները կարծում են, որ գործող խորհրդարանը պարտավոր է հասցնել ընդունել այս նախագիծը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում