գլխավոր Իրադարձային Գեղարքունիքից՝ Վայքով մինչև Սյունիք՝ Քարվաճառում, տեղակայված են թուրքական զորքերը. Վարդանով

Գեղարքունիքից՝ Վայքով մինչև Սյունիք՝ Քարվաճառում, տեղակայված են թուրքական զորքերը. Վարդանով

Գեղարքունիքից՝ Վայքով մինչև Սյունիք՝ Քարվաճառում, տեղակայված են թուրքական զորքերը, որը մենք ի վիճակի չեղանք պահել և այն աստիճանի հեռատես չեղանք որ հասկանանք, որ սա շատ վտանգավոր տարածք է և մենք ամեն գնով պետք է պահեինք,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը եւ ավելացրել. «Թեկուզ անօրինական ձևով, բայց պետք է պահեինք Քարվաճառն ու Քաշաթաղը, և հիմա այդ տարածքներից թուրքական աշխուժ ներթափանցում է տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ հայկական կողմն այսօր չի ուզում գնալ կոնֆլիկտի, բայց թուրքերը գնում են, որովհետև բավականին «արխային են»։

«Իրենց այդ արխայինությունը կարող է լինել նաև նրանից, որ նրանց շատ լուրջ համոզել են, որ այլևս հայկական պետություն չկա, և հայկական պետությունն ի վիճակի չէ զենքով պատասխանել իրենց լկտիությանը։ Այս ամենը միտված ոչ միայն մեզ եւս մեկ անգամ հոգեպես ճնշելու, այլ կոնկրետ խնդիրներ են լուծում»,- նշել է բանախոսը։

Նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի հատվածում թուրքը փորձում է մոտենալ բնակավայրերին, որտեղից կկարողանա մշտադիտարկել նույն Վարդենիս քաղաք վրա, Մարտունուց դեպի Վարդենիս եկող ճանապարհները, նույնը նաև Սյունիքում՝ Իշխանասարի հետ կապված, որը չափազանց կարևոր տեղանք է ռազմավարական ճանապարհները վերահսկելու համար։ «Նմանատիպ բան եղավ նաև Վայքի ուղղությամբ՝ դեռևս 2018-ի ապրիլի վերջ- մայիսի սկզբին», – նշել է Վարդանովը։