գլխավոր Միջազգային Ethereum գաղտնարժույթի ստեղծողն ավելի քան 1 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել Հնդկաստանի...

Ethereum գաղտնարժույթի ստեղծողն ավելի քան 1 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել Հնդկաստանի օգնության համար

Պահանջվածությամբ երկրորդ գաղտնարժույթի՝ Ethereum-ի ստեղծող, աշխարհի գաղտնարժութային միլարդատերերից ամենաերիտասարդ Վիտալիկ Բուտերինն ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություն է կատարել Հնդկաստանի օգնության համար COVID-19-ի համավարակի դեմ պայքարում: Այդ մասին հայտնել է Forbes հանդեսը։

Հանդեսի տվյալներով՝ գաղտնարժույթով միջոցները փոխանցվել են India COVID-Crypto Relief ընկերությունը եւ այլ կազմակերպությունների, ըստ որում փոխանցված թոքենների գինը կտրուկ իջել է միլիարդատիրոջ ընդունած որոշման պատճառով: Նշվում է, որ Բուտերինը նվիրաբերել իրեն նվիրված թոքեները Shiba Inu, Dogelon եւ Akita Inu շների պատկերներով: Անցյալ շաբաթ Forbes հանդեսը հայտնել էր, որ Ethereum-ը 3 հազար դոլարի նշագիծը գերազանցելուց հետո 27-ամյա Բուտերինը դարձել է աշխարհում ամենաերիտասարդ գաղտնարժութային միլիարդատերը: Հանդեսի տեղեկատվության համաձայն՝ Ethereum-ի համահիմնադիրը ծնվել է Կոլոմնայում: Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա:

Ապրիլի վերջից Հնդկաստանում նշվում է նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ: Մայիսին Հնդկաստանին է բաժին ընկնում աշխարհում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի շուրջ 50 տոկոսը եւ աշխարհում այդ վարակի հետ կապված մահերի շուրջ 30 տոկոսը: Բայց, ինչպես կարծում են շատ բժիշկներ, վարակվածների եւ մահացածների իրական քանակը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ Հնդկաստանի բազմաթիվ գյուղերից, որոնցից շատերում չկան մշտապես գործող բուժկետեր, օբյեկտիվ տեղեկատվություն չի գալիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: