գլխավոր Աշխարհ Վրաստանը կսկսի ամերիկյան M-4 ինքնաձիգներ արտադրել

Վրաստանը կսկսի ամերիկյան M-4 ինքնաձիգներ արտադրել

Վրաստանը կսկսի ամերիկյան M-4 ինքնաձիգներ արտադրել: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, գրում է netgazeti.ge կայքը:

«Մինչև 2021 թվականի վերջ Դելտայի (ծրագիր) շրջանակներում նոր վրացա-հրեական ձեռնարկություն կգործարկվի, որը կզբաղվի М4 տեսակի ինքնաձիգների արտադրությամբ»,-հայտարարել է Բուրչուլաձեն:

Ամերիկյան M4 ինքնաձիգը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատների հիմնական հրազենն է: Դրա մոդիֆիկացիաները գտնվում են  շուրջ 40 երկրների զինանոցներում: