գլխավոր Աշխարհ Թուրքիան սեփական արտադրության նոր հրթիռային համակարգեր կունենա

Թուրքիան սեփական արտադրության նոր հրթիռային համակարգեր կունենա

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության  համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը պատրաստ է երկրի զինված ուժերի կողմից օգտագործման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

107 մմ հարվածային համակարգը մշակվել է առաջատար թուրքական հրթիռային Roketsan ընկերության և տեղական MKEK պաշտպանական ընկերության կողմից: Այն հիմնված է Vuran բազմակողմանի զրահամեքենայի վրա, որն արտադրում է թուրքական BMC Otomotiv ընկերությունը:

«Մեր պաշտպանական արդյունաբերությունը համախմբում է իր հնարավորությունները և առաջարկում լուծումներ թուրք զինվորականների համար դաշտային պայմաններում»,-նշել է Դեմիրը:

Նա նշել է, որ համակարգը մեկ համազարկով կարղ է արձակել 12 հրթիռ: