գլխավոր COVID-19 Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել

Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել

Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ Pfizer/BioNTech ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից վեց չափաբաժին է ստացել, տեղական Corriere della Sera թերթին հղումով գրում է Mirror-ը։

Նշվում է, որ աղջիկը պատվաստվել է մայիսի 9-ի առավոտյան՝ Տոսկանա մարզի բուժհաստատություններից մեկում։ Ինչպես նշվում է, բուժաշխատողը պատահաբար ներարկիչը լցրել է պատվաստանյութի մի ամբողջ սրվակով, որը պարունակել է վեց չափաբաժին։ Ներարկումից հետո նա անմիջապես նկատել է թույլ տված սխալը, և աղջկան պատմել տեղի ունեցածի մասին։

Աղջկա խոսքով՝ սկզբում շատ էր վախեցել, քանի որ չգիտեր՝ ինչ կարող է պատահել իր հետ։

Պատվաստումից հետո աղջիկը գանգատվել է միայն գլխացավից, հոգնածությունից և ձեռքի ցավից, սակայն լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել։

Նշվում է, որ հիվանդանոցում նրան 24 ժամ պահել են հսկողության տակ․ այս պահին նա գտնվում է տանը։