գլխավոր Աշխարհ Լիբանանյան լճի առեղծվածը. հազարավոր սատկած ձկներ են հայտնվել ջրի մակերեսին

Լիբանանյան լճի առեղծվածը. հազարավոր սատկած ձկներ են հայտնվել ջրի մակերեսին

Ավելի քան 40 տոննա սատկած ծածան է հայտնվել Լիբանանի հարավային շրջանում գտնվող լճերից մեկի մակերեսին: Ինչպես հայտնում է BBC News-ը, տեղի բնակիչները ձկների ոչնչացման պատճառ են համարում ջրի աղտոտվածությունը, սակայն իշխանությունները չեն բացառում հիվանդության առկայության տարբերակը:

Արտասովոր երևույթը տեղի է ունեցել Քարաուն արհեստական լճում, ուր թափվում է երկրի ամենամեծ գետը՝ Լիտանին: Տեղի բնակիչների պնդմամբ՝ Լիտանի գետն ամբողջությամբ աղտոտված է, ուր զանազան իրեր են նետվում:

Նրանք նշում են, որ տեղի արդյունաբերական գոտու տարածքում ընդգրկված բոլոր գյուղերում և բնակավայրերում աղտոտածության բարձր մակարդակ է տիրում: Մասնագետներն, այնուամենայնիվ, դեռ չեն պարզել ձկների զանգվածային ոչնչացման պատճառը: