գլխավոր Իրադարձային 30-40 հազար մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքին. News.am

30-40 հազար մարդ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հավաքին. News.am

Ազատության հրապարակում այսօր, մայիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի առաջին հանրահավաքը, որը բավական բազմամարդ էր:

News.am-ին չի հաջողվել ոստիկանությունից պաշտոնական տեղեկություն ստանալ, թե իրենց տվյալով քանի մարդ է մասնակցել հանրահավաքին։ Սակայն, բարձրաստիճան ոստիկաններից մեկը, ով խնդրեց չբացահայտել իր ինքնությունը, հայտնել է, որ ոստիկանության ներսում այս պահին շրջանառվող տվյալով, Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակում ներկա է եղել 30-40 հազար մասնակից: