գլխավոր COVID-19 Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի...

Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի 22-ը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրապարակել է պատվաստումների ծրագիրը. մինչեւ հուլիսի 22-ը բարձր ռիսկի խմբից 13 միլիոն մարդ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, գրում է Тasnim news-ը:

Նրա խոսքով՝ ամենօրյա պատվաստումների թիվը կաճի՝ առողջապահության նախարարության ծրագրի համաձայն: Ռոհանին կրկին հաստատել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումը, մատակարարումն ու արտադրությունը գլխավոր առաջնահերթությունն է առողջապահության նախարարության, Իրանի Կենտրոնական բանկի եւ Բյուջեի պլանավորման կազմակերպության համար: Ռոհանին նշել է, որ նրա վարչախմբի առաջնահերթ քաղաքականությունն է հայրենական պատվաստանյութերի մշակումը՝ հավելելով, որ նախքան տեղական արտադրանքի զանգվածային թողարկումը պահանջմունքները կբավարարվեն օտարերկրյա պատվաստանյութերի միջոցով: