գլխավոր Շոուբիզնես Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասանուհի Ջուլիա Կիտեյնը

Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասանուհի Ջուլիա Կիտեյնը

Ամերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Թոունի Կիտեյնը, որն առավել հայտնի է «Սանտա-Բարբարա» սերիալից, մահացել է մայիսի 7-ին Կալիֆոռնիայում:

Ինչպես փոխանցում է The New York Times-ը՝ վկայակոչելով դերասանուհու աղջկան, Կիտեյնը մահացել է կյանքի 60-րդ տարում:

Կիտեյնը լայն հանրությանը հայտնի դարձավ 80-ականներին՝ Whitesnake խմբի տեսահոլովակներում նկարահանվելու շնորհիվ: Վերջինս նկարահանվել է նաև «Մալիբու», «Գվենդոլին» ֆիլմերում: