գլխավոր Միջազգային Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ

Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ

Ռուսական բանակը կստանա նոր «Դրել» ավիառումբը 2021 թվականին: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Փորձարկումների արդյունքները հաստատել են «Դրել» ավիառումբի մարտական արդյունավետությունը: Գնումները նախատեսվել են 2021 թվականի պետական պաշտպանական պատվերի համաձայն եւ 2022-2023 թվականների ժամանակաշրջանի համար»,-ասել է նա:

2018 թվականի մարտին հաղորդվել էր, որ նորագույն «Դրելը» կկարողանան տեղադրել հինգերորդ սերնդի Սու-57 ռուսական կործանիչների վրա: Ավիառումբը թույլ է տալիս հարվածներ հասցնել օբյեկտներին առանց ներթափանցելու հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գոտի:

«Դրել» ավիառումբը ստեղծվել է Բազալտ ՀԿ-ի կողմից եւ նախատեսված է զրահատեխնիկա, ցամաքային ռադիոլոկացիոն կայաններ, էներգետիկ սարքավորումների կառավարման կետեր եւ զենիթահրթիռային համալիրներ ոչնչացնելու համար: Համաձայն հեղինակի հայտարարության՝ «Դրելը» ռադարներով տեսանելի չէ: