գլխավոր Իրադարձային Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը

Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց:   

Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:  Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել»: