գլխավոր Իրադարձային Հնդկաստանում «Քովիդ-19»-ի տարածման ֆոնին նոր սնկային վարակի հայտնաբերման դեպքեր են արձանագրվում

Հնդկաստանում «Քովիդ-19»-ի տարածման ֆոնին նոր սնկային վարակի հայտնաբերման դեպքեր են արձանագրվում

Հնդկաստանում կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակի ֆոնին աճում են նաև մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերը: Այս մասին հայտնում է India Today-ը՝ հղում անելով երկրի բժշկական կրթության և հետազոտությունների վարչությանը:

Հիվանդությունը հազվադեպ սնկային վարակ է, որը հայտնի է նաև «սև բորբոս» անունով: Այն ախտահարում է շնչուղիներին ու թոքերը: Այն հաճախ հանդիպում է խոնավ տարածքներում և մակերեսներում, բույսերում, հողում, մրգերում և բանջարեղենում:

Նշվում է, որ մուկորմիկոզ ախտորոշվում է կորոնավիրուսով հիվանդների մոտ և նրանց մոտ, որոնք վերջերս են ապաքինվել վիրուսից:

Բժշկի կարծիքով՝ կորոնավիրուսով հիվանդի մոտ սնկային վարակ առաջանալու վտանգը մեծանում է շնչառական սարքի միացնելուց հետո:  

Վերջին երկու շաբաթում սնկային հիվանդության տարածման 40 դեպք է հայտնաբերվել միայն Գուջարաթ նահանգում: Հիվանդներից ոմանք վարակի հետևանքով կորցրել են տեսողությունը:  

Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 403 738 դեպք, մահվան՝ 4092: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշն ասիական երկրում հասել է 242 362-ի, վարակման ցուցանիշը՝ 22.3 մլն-ի: