գլխավոր Սպորտ Մխիթարյանը գրավեց Կրոտոնեի դարպասը՝ 10-րդ գոլը խփելով Ա Սերիայում

Մխիթարյանը գրավեց Կրոտոնեի դարպասը՝ 10-րդ գոլը խփելով Ա Սերիայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Կրոտոնեի» հետ խաղում։ Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել 78-րդ րոպեին՝ խփելով հռոմեացիների չորրորդ գոլն այս խաղում։

Մինչ այդ էլ՝ երրորդ գոլի դրվագում, հենց Մխիթարյանի փոխանցումից հետո էր Լորենցո Պելեգրինին գրավել հյուրերի դարպասը։

Այս կերպ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր 10-րդ գոլն է խփել։