գլխավոր Սպորտ Դե լավ, վերջ տուր, չաղլիկ․ Պիկեն՝ Սուարեսին

Դե լավ, վերջ տուր, չաղլիկ․ Պիկեն՝ Սուարեսին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն լեզվակռվի մեջ են մտել «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ՝ Լա Լիգայի շրջանակում այս թիմերի միջև կայացած խաղի ժամանակ (0-0)։

Դրվագներից մեկում Սուարեսը, տեր Շտեգենի հետ բախվելուց հետո, հայտնվել է խոտածածկին։ «Բարսելոնայի» դարպասապահն իր դժգոհությունն է հայտնել իր նախկին թիմակցին՝ կարծելով, որ Սուարեսը չափազանցնում է տեղի ունեցածի լրջությունը։

Շուտով վեճին միացել է նաև Պիկեն։

«Դե լավ, չաղլիկ, վե՛րջ տուր։ Ամեն ինչ կարգին է»,- ասել է Պիկեն ուրուգվայցուն։

«Եթե ես ոտքով խաղացած լինեի, ուրիշ, բայց այս դեպքում ձեռք էր»,- ավելացրել է տեր Շտեգենը։

Աղբյուր՝ Armsport.am