գլխավոր Աշխարհ Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել

Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել

Ռուսաստանը չի կարողանա մինչեւ օգոստոս Գերմանիային մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրության մեջ ուշացումների եւ Հնդկաստանի հետ պայմանագրի պատճառով, մատակարարման մասին բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Bild-ը:

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ բանակցություններն իրականում մեռած են, քանի որ ամռան վերջում Գերմանիան, ինչպես նախատեսվում է, կստանա ուրիշ արտադրողներից կորոնավիրուսի բավականաչափ պատվաստանյութեր:

Դեղորայքի եվրոպական գործակալության կողմից ռուսական դեղամիջոցը նույնպես դեռեւս չի հավաստագրվել. ԵՄ պահանջները գերիշխող են՝ ի հեճուկս Մոսկվայի ակնկալիքների, գրում է պարբերականը:

Ավելի վաղ ԳԴՀ մի շարք դաշնային հողեր հայտարարել էին, որ մտադիր են միակողմանի կարգով ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, Բավարիայում իշխանությունները ստորագրել են իրենց մտադրության մասին համապատասխան համաձայնագիր, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: