գլխավոր Մեդ ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը

ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել չթարմացնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի մատակարարման մասին պայմանագիրը 2021 թվականի երկրորդ կիսամյակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրահանձնաժողովը չի թարմացրել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովն ապրիլին սկսել է դատական գործընթաց ընդդեմ այդ ընկերության պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու համար: Առաջին եռամսյակում պայմանագրով նախատեսված պատվաստանյութի 120 միլիոն խմբաքանակի նախնական պատվերի փոխարեն ընկերությունը մատակարարել էր ընդամենը շուրջ 40 միլիոն դեղաչափ: