գլխավոր Քաղաքականություն Իրենք պարտադրաբար, թե ինքնակամ պետք է իրենց տեղը զիջեն փորձառու իշխանություններին. Սեյրան...

Իրենք պարտադրաբար, թե ինքնակամ պետք է իրենց տեղը զիջեն փորձառու իշխանություններին. Սեյրան Օհանյան

30 տարիների ընթացքում իշխանություններն ունեցել են նաեւ թերություններ, այսօրվա իշխանությունները, 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որ գոյություն ունեին, ավելի մեծացան անգրագետ ղեկավարման պատճառով, մանրախնդիր լինելու պատճառով:

Երկրի ղեկավարումը պետք է լինի միայն մեծահոգի, փորձառու մարդկանց ձեռքերում: Հիմա այս դաշինքը փորձառու անձանց հետ միասին գալիս է նորից հին մեր արժեքները վերականգնելու, եւ ավելացնելու, եւ իրենց իսկ հին թերությունները նվազեցնելու, հավասարեցնելու զրոյի՝ հանուն մեր ժողովրդի սոցիալտնտեսական զարգացման եւ միասնականության:

Իրենք պարտադրաբար, թե ինքնակամ պետք է իրենց տեղը զիջեն փորձառու իշխանություններին, որոնք կգան եւ փորձառու կերպով կբանակցեն  մեր ապագայի համար: Գլուխը կախ մարդը, պարտված անձը նույնիսկ  չի հասկանում, որ պարտված մարդը անընդհատ պետությունը տանելու է պարտությունների: Դա երեւում է ամեն օր»,-ասաց նա:

Հարցին, թե Շուշին ու Հադրութը ոնց է հնարավոր հետ բերել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է սթափ  գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Միայն այդ գնահատմամբ, հակառակորդների հնարավորությունների գնահատմամբ եւ նաեւ մեր հնարավորությունների գնահատմամբ, մեր կամքի բազմապատկմամբ, ընդ որում ոչ միայն անվտնգության համակարգում, այլ նաեւ լիարժեք արտաքին ներգրավվածություն ապահովող արտաքին, միջազգային հարբերություններով մենք կարող ենք միայն որոշել եւ Հայաստանի, եւ  Արցախի, եւ Շուշիի ապագան»:

Անդրադառնալով Սյունիքի անվտանգությանը, Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե կան սահմաններ հարեւան պետությունների հետ, այնտեղ անվտանգության գոտի չի լինում, լինում է սահմանապահ զորք, սահմանային ծառայությունը իրականացնելու համար համապատասխան ատրիբուտներ եւ նաեւ  պատրաստ բանակ: Անվտանգության գոտին այսօր ապահովելու հնարավորությունը մենք կորցրել ենք, որովհետեւ առանց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, այսինքն սահմանազատումն իրականացրել ենք առանց պետական կամ միջազգային առումով գոյություն ունեցող ընթացակարգերի: Չեն եղել պայմաններ, չի եղել խաղաղության կամ այլ պայմանագիր հակառակորդի հետ, բայց մեր զինված ուժերը թողել են ռազմավարական բոլոր կետերը, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի վեևրահսկողության տակ՝ առանց հասկանալու, որ եթե հետագայում գնանք իրական սահմանազատման, եթե պետք լինի հակառակորդին ասել, որ պետք է հետ քաշվեք, շատ դժվար է լինելու: Մենք նշված խնդիրը կատարել ենք առանց որեւէ հիմքի, որեւէ քարտեզի: Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի սհմանային իրավիճակ, ինչպիսի պետական ճանաչված քարտեզ գոյություն ունիՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Անփորձ մարդիկ չեն հասկանում, որ յուրաքանչյուր քայլ անելու, յուրաքանչյուր սմ-ի, յուրաքանչյուր բանակցային կետի համար տարիներով, ամիսներով կիսամյակներով պետք է բանակցել, քո տեսակետը առաջ տանել: Սրանք այն անփորձներն են, որ առանց  մտածելու ասում են՝ հետ քաշվեք: Հիմա մենք ինչքա՞ն պետք է հետ քաշվենք»: