գլխավոր Քաղաքականություն 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան

4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան

Արցախի ապագան բավական մշուշոտ է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նոյեմբերի 9-ին ստորագրված այդ չարաբաստիկ հայտարարությամբ ենթադրվում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխնավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյո՞ք պատրաստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ»,– ասաց Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։

«Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկների վրա ես կանգնած»,– ասաց նա։

Քոչարյանն ընդգծեց, որ գործող իշխանությունն այսօր ոչինչ չի անում քայքայված բանակը վերականգնելու համար։