գլխավոր Տեսանյութեր Կրելու ենք, գիտեք ինչո՞ւ, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը. Վահե...

Կրելու ենք, գիտեք ինչո՞ւ, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը. Վահե Հակոբյանը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո «վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասում էին նոր ձևավորված դաշինքի աջակիցներն ու համախոհները:

Հարթակից ելույթ ունեցավ նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, որն ասաց, որ չի կարող մայիսի 9-ը անկեղծ շնորհավորել:

«Ես ուզում էի այսօր անկեղծ շնորհավորել մեր տոնը, բայց չի ստացվում, որովհետև մեզնից գողացել են այս տոնը, ո՞վ է նվիրել Արցախը թուրքին, ո՞վ է մնվիրել Դադիվանքն ու Տիգրանակերտը, ո՞ւմ «շնորհքն» է, որ այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշն ենք տեսնում: Ժողովուրդ, այս հրապարակում 33 տարի առաջ սկսվեց մեր ազատագրական շարժումը ու ավարտվեց հաղթանակով»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նշեց, որ այն ժամանակ պարզ է եղել, որ  թշնամին թուրքն էր, այսօր ՀՀ-ում ներքին թուրքն է թշնամին, որը գումարվել է արտաքին թշնամիներին: «Մեզ երեք տարի է կերակրում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով ու զրպարտությամբ, սարքել են ջրբաժաններ, որտեղ մի կողմում անհայրենիք դավաճաններ են, բավական է, թույլ չենք տալու»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ մեր նախնիները կանգնած էին մեր պետականությունը կորցնելու առաջ, այդպես էլ հիմա է.«Բայց այն ժամանակ մենք հաղթեցինք, ու էլի կրելու ենք, գիտեք, ինչո՞ւ, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունն ու հաղթական ուղին»:

Աղբյուր՝ Tert.am